Գեղեցիկ մայրիկ. Սուսաննա Պետրոսյանի լուսանկարը

18:12   7 հունիսի, 2021

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Սուսաննան վանդակավոր զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերը, նրա ձեռքին ծաղկեփունջ է։ Սուսաննան լուսանկարները հրապարակել է իր ծննդյան օրվա առիթով․ երգչուհին 32 տարեկան է դարձել, ինչի մասին գրել է մեկնաբանություններում։

View this post on Instagram

A post shared by Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial)

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ ծնվել է երկրորդ երեխան։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել հունվարին, ծնողները նրան տվել են Մարկ անունը։ «Արդեն 3 ամիս է, ինչ ծնվեց իմ կյանքի երկրորդ լույսը` իմ տղան: Մարկ Գեորգի Գասպարյան 15.01.21»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE