Ծանոթ եւ հարազատ դարձած դեմքեր, նոր սերնդի ներկայացուցիչներ. մեկնարկել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները (ֆոտո)

16:30   7 հունիսի, 2021

Մեկնարկել են «Մեր բակը 25 տարի անց» ժապավենի նկարահանումները․ ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Արշո Հարությունյանը։

Նկարահանումների մեկնարկի մասին հայտնում է ֆիլմի ֆեյբուքյան էջը։ «Մեր բակի» ծանոթ եւ հարազատ դարձած դեմքերը, ինչպես նաև աճող սերունդը՝ հայտնի տրիլոգիայի 4-րդ ֆիլմում»,- ասված է ֆեյսբուքյան էջում։ Կադրերում կարել է նկատել դերասաններ Հրանտ Թոխատյանին, Լալա Մնացականյանին, Աշոտ Ղազարյանին, Պոնչին եւ այլոց։



© NEWS.am STYLE