«Ընտանիք». Լիլուն ջերմ լուսանկար է հրապարակել

20:39   7 հունիսի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու, որդու ու դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը երկար շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Լիլուն լուսանկարը չի մեկնաբանել, օգտագործել է մի քանի հեշթեգ, այդ թվում «ընտանիք»։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ հագուստով էր՝ լայնեզր տաբատ, ժանեկավոր բլուզ, բարձրակրունկներ։ Լիլուն հավաքել էր մազերը, երեկոյան շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Երկու երեխաների մայրիկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրան․ «Հիասքանչ», «սիրուն», «հմայիչ», «կանացի ու էլեգանտ»։



© NEWS.am STYLE