«Մի կորցրու ժամանակ, ընտրիր բառերը, բաց մի թող հնարավորությունը». Մայա Պողոսյան

21:45   7 հունիսի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգոմ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է կանաչ պիջակի հետ։ Մայա Պողոսյանն արձակել է մազերը, նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ «Երեք բան երբեք հետ չի վերադառնում՝ ժամանակ, բառ, հնարավորություն։ Այդ պատճառով․ մի կորցրու ժամանակ, ընտրիր բառերը, բաց մի թող հնարավորությունը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր վարդագույն պիջակի հետ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել ու արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացրել էին գլխաշորն ու պայուսակը։ «Հավերժ ու միշտ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դուբայում։



© NEWS.am STYLE