«Total black»․ Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

22:48   7 հունիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկը սեւ հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Նա խոշոր աքսեսուարներ է ընտրել, լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կապույտ գույնի, փայլուն զգեստ էր կրում։ Աստղիկն արձակել էր մազերը, ընտրել էր արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները ոճային երգչուհուն դրական խոսքեր էին գրել․ «Իրական գեղեցկություն», «հոյակապ տեսք ունես»։



© NEWS.am STYLE