«Ընտանիքն առաջնային է». Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ

23:49   7 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր սպորտային կերպարում են։ «Ընտանիքն առաջնային է»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանն ամուսնո հետ էր։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Երիտասարդ մայրիկը կրում էր սեւ գույնի, երեկոյան զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը, ոճային ու նորաձեւ բարձրակրունկներ։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ ժամացույց, փոքրիկ պայուսակ։ Հրապարակմանը կից երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն անգլերեն լեզվով ուրախ հանգստյան օրեր էր մաղթել իր հետեւորդներին։



© NEWS.am STYLE