Ֆորումի մասնակիցը Սոբչակից 50 միլիոն ռուբլի է պահանջում էսկորտ ծառայություններ մատուցողի կերպարի պատճառով

22:28   7 հունիսի, 2021

Իրավաբան Էլվիրա Տրոիցակայան, որը մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, իր մասնակցությամբ հոլովակի պատճառով հայց է ներկայացնել հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենիա Սոբչակի դեմ։ 78.ru-ի հաղորդմամբ «Տրոիցկայա եւ գործընկերները» իրավաբանական ընկերության ղեկավարը դատարան է դիմել էսկորտ ծառայություններ մատուցողի հետ համեմատության պատճառով։

Տրոիցկայայի կարծիքով՝ Սոբչակն իրեն ներկայացրել է մարմնավաճառի կերպարում, որը ֆորումին գնացել է «ՎԻՊ-երի որսի համար»։ Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին հայցում իրավաբանը պահանջում է ջնջել տեսանյութը, արգելել իր մասնակցությամբ ձայնագրությունների օգտագործումն ու 50 միլիոն ռուբլու չափով բարոյական փոխհատուցում վճարել։

Эльнара Троицкая уважаемый человек и владелица юридической компании

«Դա արտացոլում է․ մտքերը, որոնք ջեզ մոտ հայտնվում են իմ աշխատանքը կամ հայտարարությունները վերլուծելիս, բացառապես ձերն են, ոչ թե իմը։ Մարդ խոսում է նրա մասին, ինչ խնդիր ունի»,- Telegram-յան ալիքում արձագանքել է Սոբչակը։ Հաղորդավարոհու խոսքով՝ իրեն զարմացրել է տեսանյութի համար դատական հայց ներկայացնելու որոշումը, որում նա Տրոիցկայային «форумчаночка» է անվանել։ «Դա տրամաբանական անվանում է կնոջ համաև, որոնք եկել էին ֆորումին»,- ընդգծել է Սոբչակը։

«Չեմ կարծում, թե այս նախաձեռնությունը դատական հեռանկար ունի, իհարկե, բայց մեր դատավորների դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում, զղջում եմ, որ դուք դա ընկալել քն որպես վիրավորանք»,- կարծում է Սոբչակը։ Նա նաեւ եզրահանգել է, որ իրաբավանին հագուստի ապրանքանիշերի եւ ֆորումին մասնակցության համար ընտրված պանելի մասին հարցերը կոռեկտ են, քանի որ արտացոլում են դրա կարեւոր ասպեկտներ։



© NEWS.am STYLE