Դերասան Պավել Տաբակովը մեկ տարի թաքցրել է իր ու Սոֆյա Սինիցինայի որդուն

23:13   7 հունիսի, 2021

Հանգուցյալ կինոգործիչ Օլեգ Տաբակովի որդին՝ Պավելը, հայր է դարձել։ Մոտ մեկ տարի առաջ արտիստին որդի է պարգեւել սիրելին ու գործընկերը՝ Սոֆյա Սինցինան։  

Զույգի սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել են 2017թ․-ին, սակայն արտիստը նախընտրել է չբացահայտել անձնական կյանքի մանրամասները։ Telegram-յան Super ալիքի տեղեկություններով՝ զույգի երեխան ծնվել է դեռ նախորդ տարվա օգոստոսին։ Այդ ժամանակներից ի վեր Սինիցինան բազմաթիվ անգամներ փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել, սակայն երբեք չի պատասխանել հարցին, թե ով է նա։

Երեխայի մասին ճշմարտությունը բացահայտվել է մի քանի օր առաջ, երբ Տաբակովների ամբողջ ընտանիքը գնացել է Մոսկվայի եկեղեցիներից մեկը՝ կնունքի արարողություն կատարելու համար։ Արարողությանը ներկա են եղել Տաբակովի այրին՝ դերասանուհի Մարինա Զուդինան եւ նրա քույրը՝ Մարիան։

Super-ի լրագրողները կապ են հաստատել Պավել Տաբակովի հետ՝ որդու մասին հարցեր ուղղելու համար։ Կարճ խոսակցության ընթացքում դերասանը հայտարարել է, որ այս պահին երեխայի հետ չի ապրում։

Դեռ մի քանի շաբաթ առաջ Տաբակով կրտսերը մեկ այլ կնոջ հետ սիրավեպի մասին լուրերի առիթ է տվել։ Ենթադրվում է, որ նա է պատճառ դարձել, որ երիտասարդ հայրիկը չի ապրում երեխայի հետ։ Դերասանը «МТС ТВ»-ի առցանց կինոթատրոնի շնորհանդեսին ներկայացել է PR մասնագետ Քսենիա Երմոլենկոյի ընկերակցությամբ։

 



© NEWS.am STYLE