Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սեքս սկանդալի մասին գեղարվեստական ֆիլմ կնարահանեն

14:48   8 հունիսի, 2021

ԱՄՆ-ում հայտնել են ֆիլմի նկարահանման մասին, որը նվիրված է հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սեքս սկանդալին։ Deadline-ի հաղորդմամբ՝ ժապավենի հիմքում «She Said: Breaking the Sexual Harassment Story That Helped Ignite a Movement» գիրքն է, որը հեղինակել են The New York Times-ի լրագրողներ Մեգան Տուխին եւ Ջոդի Քանթորը։

Պարբերականի տեղեկություններով՝ «Universal Pictures» ստուդիան բանակցություններ է վարում դերասանուհին Քеրի Մալիգանի եւ Զոի Կազանի հետ, որոնք կարող են կատարել երկու լրագրողների դերերը։ Սցենարի հեղինակը կլինի «Օսկարի» դափնեկիր Ռեբեկա Լենկիեւիչը, իսկ ժապավենի ռեժիսորը կդառնա Մարիա Շրադերը։ Սպասվում է, որ նկարահանման գործընթացը կսկսվի արդեն այս ամռանը։

2017թ․-ին Տուխին եւ Կանտորը ռեպորտաժ են հրապարակել, որում պատմել են բազմաթիվ երիտասարդ դերասանուհիների եւ պրոդյուսերի ենթակաների մասին, որոնք տուժել են վերջին 30 տարվա ընթացքում, ինչպես նաեւ բացահայտել են պրոդյուսերի սեռական ոտնձգությունների զոհերին պարբերական գումարային վճարումների մանրամասները։ Ավելի ուշ Վայնշտեյնի հետ կապված իրենց պատմությունները ներկայացրել է 80 կին, այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը։ Հենց այդ հոդվածն է դարձել սեռական ոտնձգտությունների զոհերի #MeToo եւ #TimesUp շարժումների հիմքը։

2020թ․-ի մարտին Հարվի Վայնշտեյնին դատապարտել են 23 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր են ճանաչել երրորդ աստիճանի բռնաբարության եւ առաջին աստիճանի սեռական հարաբերության հակելու համար։ Պրոդյուսերը մեղքը չի ընդունել։

 



© NEWS.am STYLE