Դիանա Մալենկոն՝ բնական կերպարում

10:17   8 հունիսի, 2021

Դերասանուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է ջինսի հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել էր կապույտ երանգի ամառային զգեստով, ծղոտե լայնեզր գլխարկով։ Հաղորդավարուհին նվազագույն շպարով էր, մազերն արձակված էին։ Դիանան արեւային ոճային ակնոց էր կրում։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, բայց հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Ճաշակ», «թագուհի»։

 



© NEWS.am STYLE