«Բնություն». Էվա Խաչատրյանի լուսանկարը

11:42   8 հունիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Էվան պատկերված է բնության գրկում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, վանդակավոր շապիկ ու սպորտային կոշիկներ։ «Բնություն»,- հրապարակումը մակագրել է Էվան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Էվան հավաքել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հագուստը համադրել էր բեժ գույնի բարձրակրունկների հետ, կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց։ «Հավաքիր գեղեցիկ պահերը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE