«Իմ կյանք, երբեք չեմ հոգնի շնորհակալ լինել քեզ, որ դու կաս». Լիլիթ Բասյանը ջերմ լուսանկար է հրապարակել

12:41   8 հունիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Բասյանը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրան ու մեկնաբանություններում նշել է, որ որդին ավարտել է առաջին դասարանը, ժամանակն անխնա արագ է վազում։ «Իմ կյանք, երբեք չեմ հոգնի շնորհակալ լինել քեզ, որ դու կաս»,- գրել է Լիլիթը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլիթը պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Արժե անել մեկ քայլ, բայց ամենակարեւորը, և այդ ժամանակ հաջողությունը կգա ձեզ ընդառաջ: Դուք նստում եք տանը և չարաշահում քաղցրավենիք ուտելը, իսկ ինչ-որ մեկն այդ պահին ուժ է գտնում և գործում` հասնելու իր նպատակին: Ինչո՞վ եք դուք նրանցից պակաս: Կամքի ուժ չունե՞ք։ Չե՞ք կարող ձեզ հավաքվել: Գնացեք հայելու մոտ և ինքներդ ձեզ տվեք այս հարցերը: Յուրաքանչյուրդ ի վիճակի է հրաժարվել վնասակար, բայց շատ համեղ սնունդից, պարզապես պետք է հավատալ ինքդ քեզ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE