Բարի Ալիբասովը շտապ վիրահատության է ենթարկվել

16:39   8 հունիսի, 2021

Պրոդյուսեր Բարի Ալիբասովին շտապ վիրահատություն է անհրաժեշտ եղել։ Մի քանի ամիս առաջ շոումենն ընկել է ու վնասել ոտքը, իսկ հունիսի 7-ին նրան վիրահատել են։ Միջամտությունն անց է կացվել Մոսկվայում, այս ամբողջ ընթացքում հիվանդանոցում հերթապահում է պրոդյուսերի որդին։

«Առավոտյան ժամը 7-ին հայրիկին սկսել են վիրահատել, իսկ ժամը 10-ին այն ավարտվել է։ Վիրահատական միջամտության էությունը ողերն ամրացնելն էր, որոնք վնասվել էին ընկնելուց հետո։ Հայրիկին չէր կարելի ընդհանուր անզգայացում, այդ պատճառով ամեն ինչ արվել է տեղային անզգայացմամբ, նա գրեթե ամեն ինչ զգացել է ու տեսել»,- StarHit-ը մեջբերել է Բարի Ալիբասով կրտսերի խոսքերը։

Բժիշկները պրոդյուսերին խորհուրդ են տվել անկողնուց վեր չկենալ երկու շաբաթվա ընթացքում, սակայն նա չի լսել բժիշկներին ու վիրահատությունից մեկ ժամ անց տուն գնացել, հավելել է Ալիբասովի որդին։

Ընկնելուց հետո 74-ամյա պրոդյուսերը տեղաշարժվում էր սայլակով։ Ալիբասով կրտսերը նրան օգնում է վերադառնալ սովորական կենսակերպի։ Ալիբասով կրտսերի փաստաբան Ալեքսանդ Բենխինը հայտնել է, որ շոումենը անվտանգություն ու պրոֆեսիոնալ վերականգնողական թերապայի մասնագետ կունենա։

«Վերջին շրջանում Ալիբասով կրտսերին անհիմն մեղադրել են, որ նա ուշադրություն չի հատկացրել հորը։ Ինչպես տեսնում եք, այդպես չէ։ Ե՛վ Բարի Ալիբասով կրտսերը, ե՛ւ նրա ընտանիքը ներդնում են բոլոր ուժերը՝ հորը բուժելու համար»,- ասել է իրավաբանը։



© NEWS.am STYLE