«Иванушки International» խմբի 50-ամյա մենակատար Կիրիլ Անդրեեւն առաջին անգամ պապիկ է դարձել

18:42   8 հունիսի, 2021

«Иванушки International» խմբի մենակատար Կիրիլ Անդրեեւը պապիկի է դարձել։ Նախորդ շաբաթ ծնվել է նրա թոռնուհին։ 

Ընտանիքում համալրման մասին հայտնել է երաժիշտի 44-ամյա կինը՝ Լոլիտա Անդրեեւան։ Նա մանրամասներ չի նշել․ միայն հայտնել է, որ երեխան առողջ է ծնվել եւ իրեն լավ է զգում։ «Թոռնուհիս ծնվել է։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- նշել է երգչի կինը։

Լուրն այն մասին, որ Կիրիլ Անդրեեւը շուտով պապիկ է դառնալու, տարածվել է դեռ ապրիլի սկզին, երբ նրա որդին Instagram-յան էջում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել հղի կնոջ հետ։ Անդրեեւ ավագը հրաշալի շփվում է որդու հետ, այդ պատճառով ուրախացել է, որ տղան որոշել է իր ընտանիքը ստեղծել։ Կիրիլ Կիրիլովիչն ու Ադելինան ամուսնացել են նախորդ տարվա փետրվարին։ Նրանք ոչ միայն հարսանիք են կազմակերպել, այլեւ պսակադրվել են։ Աստղային ծնողները վճարել են խնջույքի համար ու նորապսակներին բնակարան նվիրել։

Կիրիլ Անդրեեւ կրտսերը հայտնել է, որ իր համար երջանիկ ընտանեկան կյանքի օրինակ են ծնողների հարաբերությունները։ Նա ցանկանում է, որ իր միությունը նույնքան ամուր լինի, իսկ զգացմունքները երբեք չմարեն։ Նրա խոսքով՝ ինքը երազում էր սեր գտնել, ու դա տեղի է ունեցել։ Տղայի համար նոր կյանք է սկսվել, որի պահերը նա ցանկանում է վայելել կնոջ՝ Ադելինայի հետ։ «Քո շնորհիվ իմ կյանքում ամեն օր նպատակներ են հայտնվում, դու ինձ անվերջ մոտիվացնում են ճիշտ ու կարեւոր խորհուրդների շնորհիվ, քո նուրբ ու սիրող հայացքը հանգստացնում է ինձ ու ավելի ուժեղ դարձնում։ Իմ կին, ես իրում եմ քեզ»,- նշել է Անդրեեւ կրտսերը։

Կիրիլ Անդրեեւ ավագն ապագա կնոջ՝ Լոլիտայի հետ ծանոթացել է 1998թ․-ի նախօրյակին։ Երգիչը համերգներից հետո իր ծանոթների ընկերակցությամբ հանգստի է մեկնել, ճանապարհին վառ կարմիր զգեստով աղջկա հանդիպել։ Արտիստը որոշել է փորձել եւ բարեւել է նրան՝ ասելով, թե անուն Վովա է։ Պարզվել է՝ Լոլիտան չի ճանաչել Կիրիլին։ Նա «Иванушки International» խմբից հիշում էր միայն Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովին։ Անդրեեւը զարմացել է, սակայն փորձել է եւս մեկ անգամ ծանոթանալ եւ նշել է իր իսկական անունը։ Աղջիկը ծիծաղել է, եր երգիչը սկսել է հյուրախաղերից զվարճալի պատմություններ ներկայացնել։ Նա խոստովանել է, որ դա սեր էր առաջին հայացքից։

2000թ․-ի հոկտեմբերին ծնվել է Կիրիլի եւ Լոլիտայի որդին, որին անվանել են ի պատիվ հոր։ Անկախ երաժշատական կարիերա ընտրելու եւ հոր հետքերով գնալու հնարավորությունից՝ Կիրիլ Կիրլովիչն այլ ուղի է ընտրել։ Նա ավարտել է ուղղափառ միաբանությանը կից դպրոցն ու սկսել է պրոֆեսիոնալ բասկետբոլով ու ձեռնամարտով։

 

Աղբյուրը՝ Vokrug.tv



© NEWS.am STYLE