Բնական գեղեցկություն. Լուսինե Թովմասյանն՝ առանց շպարի

19:05   8 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով բնական գեղեցկությունը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն առանց շպարի է։ Նա սեւ շապիկ է կրում ու հավաքել է մազերը։ «Սիրում եմ այն օրերը, երբ արթնանում ես ու շտապելու տեղ չունես»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր սպորտային կերպարում էին։ «Ընտանիքն առաջնային է»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել:



© NEWS.am STYLE