«Ամենակարեւորն այս կյանքում, որ դու ինքդ որոշես՝ ինչպիսին ես ուզում լինել ու հենց այդպիսին էլ լինես». Մանո Գրիգորյան

14:11   8 հունիսի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է ջինսե ժիլետի հետ։ «Ամենակարեւորն այս կյանքում, որ դու ինքդ որոշես՝ ինչպիսին ես ուզում լինել ու հենց այդպիսին էլ լինես»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասան Սարգիս Գրիգորյանի կինը վարդագույն տաբատ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներ էր ընտրել ու գլխարկ։ «Թույլ տվեք ինքներդ ձեզ սխալվել, փոփոխվել ու փոխել... Թույլ տվեք ինքներդ ձեզ արդարացումներ չանել, չապացուցել, չհամոզել ու բաց թողնել... Եղեք ազատ ձեր սրտի ու մտքերի ներդաշնակության մեջ...»,- հրապարակումը մակագրել էր Մանոն։



© NEWS.am STYLE