Ամառային. Սիլվի Բարկովայի լուսանկարը

17:13   8 հունիսի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սիլվին պուտավոր զգեստ է կրում, որը բդաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։

Ավելի վաղ տեղադարված կադրերում Սիլվին ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու վառ դիմահարդարում էր նախընտրել։ Մեկնաբանություններում դերասանուհին խոսել էր Ջրհոս կանանց բնավորության մասին։ «Ջրհոս կինը նման է թիթեռի, նա նստում է բոլոր ծաղիկների վրա, բայց չի պատկանում ոչ մեկին։ Նա, իսկապես, սիրում է իր ազատություննն առավել, քան որեւէ բան աշխարհում եւ եթե պատրաստ եք հարգել սա ու ընդունել, նա քեզ առավել շատ կսիրի։ Եթե ցանկանում եք, որ նա սիրի ձեզ, հավատարիմ ու ազնիվ եղեք, այդ թվում ինքներդ ձեր հանդեպ։ Պետք չէ հետեւել նրա կանոններին։ Նա հարգում է ձեր ազատությունն այնքան, որքան դուք հանդուրժում եք նրա ինքնավարությունը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE