«Հիասքանչ». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

21:44   8 հունիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար  հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է նույն գույնի վերնաշապիկի հետ։ Արփին արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել են խոշոր զարդերը՝ ականջօղեր, վզնոց։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Հիասքանչ»։

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստով էր։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, նուրբ ու ընդգծված դիմահարդարմամբ էր։ Արփին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Նուրբ», «գեղեցկություն», «թագուհի»։



© NEWS.am STYLE