Կոնստանտին Օրբելյանը՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն եւ դիրիժոր

15:09   8 հունիսի, 2021

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ստանձնել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Operawire-ի հաղորդմամբ՝ մաեստրոն Նյու Յորքի քաղաքային օպերայում առաջին անգամ հանդես կգա այս ամռանը․ օգոստոսի 29-ին կցուցադրվի «Ռիգոլետո»-ի նոր տարբերակը։

Մաեստրո Օրբելյանը նշել է, որ հուզված է ստանձնել Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի ու դիրիժորի պաշտոնը։ «Սա հիանալի հնարավորություն է՝ օգնելու պատմական ու մշակութային կարեւոր երաժշտական հաստատությանը կյանք վերադառնալ կորոնավիրուսի հետեւանքով սահմանափակումների շրջանից հետո։

Մենք օպերայի սիրահարներին հնարավորություն կտանք լսելու ԱՄՆ եւ ամբողջ աշխարհի զարմացնող երգիչներին: Հավատարիմ մնալով թատրոնի ավանդույթներից՝ մենք ժամանակակից կոմպոզիտորներին հիանալի հարթակ կտրամադրենք՝ ներկայացնելու իրենց աշխատանքները»- նշել է Օրբելյանը։



© NEWS.am STYLE