«Մի վախեցիր անկաշկանդ լինել». Լիա Զախարյանի ոճային լուքը

20:47   8 հունիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնեկով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիան վառ գունի տոպ է կրում, որը համադրել է սպիտակ տաբատի ու նույն գույնի վերնաշապիկի հետ։ Լիան բարձրակրունկներ է ընտրել, արձակել ուղիղ հարդարված մազերը։ «Ամեն օր այնպես ապրիր, որ հույզերդ դուրս գան։ Մի վախեցիր անկաշկանդ լինել, էմոցիոնալ առումով ազատ եւ պատրաստ աշխարհի հետ կիսվել էներգիայի պաշարով»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Լիան արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Լիային դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE