Գլյուկոզային քննադատել են հագուստի համար, որը նա ընտրել է Իվան Ուրգանտի հաղորդմանը մասնակցելու համար

20:15   8 հունիսի, 2021

Ռուս երգչուհի Նատալյա Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա կեղծանունով, լուսանկար է հրապարակել «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդումից եւ իր հագուստի պատճառով համացանցում քննադատության է ենթարկվել։ Մեկնաբանությունները հայտնվել են նրա Instagram-յան էջում։

Լուսանկարում 35-ամյա Իոնովան պատկերված է հաղորդավար Իվան Ուրգանտի հետ։ Նա բաց ուսերով տոպ ու դեկոլտե է կրում, լեգինսներ, ինչպես նաեւ բարձրակրունկներ։ Հրապարակումը 20 հազար լայք է հավաքել։

«Այս տեսքով կարելի՞ է մարդկանց ներկայանալ», «Կոստյումը սպորտի համար է, ոչ թե «Առաջին ալիքի», «Ինչո՞ւ է նա այդքան գռեհիկ ու անճաշակ», «Չորրորդ տասնամյակն է բոլորում, իսկ նա հագնվել է փոքրահասակ տիկտոկերի նման», «Սարսափելի է, պարզապես զզվելի»»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE