«Пусть говорят» թոք-շոուի հաղորդավարը հերքել է կորոնավիրուսով հոսպիտալացման մասին լուրերը

22:19   8 հունիսի, 2021

«Пусть говорят» հեռուստահաղորդման հաղորդավար Դմիտրի Բորիսովն Instagram-ում հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Ճիշտ է՝ հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը։

«Համացանցի կիսաճշմարտությունից հետո հեռախոսս անջատեցին, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ», - նշել է նա: Հաղորդավարի խոսքով՝ հրապարակման մեջ եղել են «ավելորդ բառեր», որոնք հասցրել են վախեցնել իր մտերիմներին։

Բորիսովը նշել է, որ ախտանշաններից նրա մոտ եղել է միայն ջերմաստիճանը, ընդ որում հոտ եւ համ նա զգում է։ Այնուամենայնիվ, նրա բուժման ժամանակագրությունը, որը հրապարակել են ԶԼՄ-ները, հաղորդավարը համարել է «հավաստի աղբյուր»: Նա հստակեցրել է, որ իսկապես հիվանդանոցում եղել է։ Սակայն, ըստ Բորիսովի, նա գնացել է այնտեղ, որպեսզի համակարգչային տոմոգրաֆիա անցնի(CT), այլ ոչ թե հոսպիտալացման անհրաժեշտության պատճառով: «Թոքերս մաքուր են, ամեն ինչ կարգին է, փոքր հետքը հազիվ նկատելի է», - եզրափակել է շոումենը:



© NEWS.am STYLE