Ռոսկոմնադզորը Կիրկորովի եւ Դավայի պատճառով կստուգի Муз-ТВ մրցանակաբաշխության հեռարձակումը՝ ԼԳԲՏ հարաբերությունների քարոզչության համար

23:13   8 հունիսի, 2021

Ռոսկոմնադզորը «կվերլուծի ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության նպատակով «Մուզ-TV» մրցանակի հեռարձակման ձայնագրությունները: Այս մասին հայտնում է Daily Storm պարբերականը։

Գերատեսչությունը կստուգի ԼԳԲՏ եւ ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության համար մրցանակի կազմակերպիչներին։ Այս ամենը Ֆիլիպ Կիրկորովի եւ Դավայի պերֆորմանսի պատճառով, որոնք ներկայացնում էին հարսանիք եւ սիրող զույգ։

Բացի այդ, հարցեր են առաջացել թիքթոքեր Դանյա Միլոխինի հետ կապված, ով կիսով չափ տղամարդու, կիսով չափ կանացի կոստյումով դուրս է եկել կարմիր գորգուղու վրա, ինչպես նաեւ բլոգեր եւ պրոդյուսեր Իգոր Սինյակի վերաբերյալ, որը չի հորինել ինչ-որ յուրահատուկ բան եւ պարզապես շքեղ կանացի զգեստով է ներկայացել:

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ԼԳԲՏ քարոզչության համար պետք է ստուգել ոչ միայն հեռուստաալիքի եթերը, այլեւ միջոցառումը, քանի որ մրցանակի ազդագրերում նշված է 6+, իսկ նման կոնտենտը օրենքով կարող է հասանելի լինել միայն 23:00-ից հետո եւ միայն տարիքային համապատասխան սահմանափակման ներքո:

Աղբյուրը՝ Super

Լուսանկարը՝ ТАСС / Карпухин Сергей



© NEWS.am STYLE