Հայկոն, Սոֆիա Ղուլյանը, Գեւորգ Սիրեկանյանը եւ այլք` Սեթոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտո)

18:04   8 հունիսի, 2021

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը երեկ` հունիսի 7-ին, հայկական շոու-բիզնեսին ներկայացրեց իր նոր համագործակցությունը երգիչ Սեթոյի հետ.Երեւանի ժամանցի վայրերից մեկում տեղի ունեցավ երգչի ռուսալեզու տեսահոլովակի շնորհանդեսը:

Սեդրակ Պապյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ երգիչը նշեց, որ երգարվեստում լուրջ քայլեր սկսել է անել 7-8 տարի առաջ: Սեթոն արդեն ունի 4 տեսահոլովակ, սակայն Ավետ Բարսեղյանի ու Կարեն-Սեւակի հեղինակած ռուսալեզու ստեղծագործությունն առաջինն է, որն իրականացրել են Սոֆիայի հետ համատեղ.

«Սոֆիայի հետ հանդիպել ենք Ստեփանակերտում` մեծ միջոցառման ժամանակ, եւ որոշ ժամանակ անց հենց նրանից եղավ համագործակցության առաջարկը:

«Джана» երգն իմ առաջին ռուսալեզու ստեղծագործությունն է: Նախապատրաստական փուլում ունենք նաեւ այլ աշխատանքներ, որոնք հուսով եմ` շուտով իրենց տեղը կգտնեն հայկական երգարվեստում»,-հավելեց երգիչն` ընդգծելով, որ երաժշտական գործունեությունը չի սահմանափակվի միայն մեկ ժանրում.

«Երգացանկս կլինի բազմերանգ, հուսով եմ` կլինեն նաեւ համագործակցություններ այլ արտիստների հետ»,-նշեց նա:

Շնորհանդեսի մանրամասները` ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE