«Դե, շնորհավոր ծնունդս»․  Մարիամ Ալեքսանյանը 24-ամյակը նշում է Դուբայում (ֆոտո)

22:41   8 հունիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով իր հանգիստն է վայելում Դուբայում, նշում է 24-ամյակը։

Instagram-յան էջում Մարիամը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է տոնական տորթի եւ տարիքը խորհրդանշող փուչիկներով։ Դերասանուհին կրում է սպիտակ տաբատ եւ տոպ, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում է ոճային գլխակապը։ Մարիամն արձակել է թաց վարսերն ու առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա գրել է․«24 տարեկան։ Դե շնորհավոր ծնունդս»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին շորտ էր կրում ու տոպ, որը համադրել էր վերնաշապիկ-զգեստի հետ։ Մարիամն արձակել էր մազերն ու գլխարկ էր կրում։ «Սիրելի նպատակակետ»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ դերասանուհին։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։

Լուսանկարները՝ ___e8___, Melsdani



© NEWS.am STYLE