Յոթ նախանշան, որ դուք զբաղվում եք ձեր սիրելի գործով

21:12   11 հունիսի, 2021

Ի՞նչը կարող է հուշել, որ դուք զբաղվում եք ձեր սիրելի գործով։

1.Դուք կարող եք զբաղվել ձեր սիրելի գործով ցանկացած ժամանակ եւ միշտ բարձր տրամադրությամբ։

2. Դուք ամբողջ հոգով նվիրված եք ձեր գործին եւ աշխատելիս ժամանակն ու մնացած ամեն ինչ կորցնում են իրենց նշանակությունը։

3. Դուք ձգտում եք նոր առաջընթաց ունենալ աշխատանքում, նոր պաշտոններ գրավել եւ ձեր գործին վերաբերող ամեն ինչ հետաքրքրում է ձեզ։

4. Դուք կիսում եք ձեր փորձը մյուսների հետ՝ առանց անհանգստանալու, որ ինչ-որ մեկը կարող է գերազանցել ձեզ։

5. Ձեր աշխատանքը մեծ էներգիա է փոխանցում, եւ դուք պատրաստ եք ավելին սովորել եւ իմանալ, նոր գործընկներ ձեռք բերել, փորձարկումների մասնակցել եւ այլն։

6. Գումարը ձեզ համար էական նշանակություն չունի։ Դուք պատրաստ եք անգամ ձեր սեփական գումարը ծախսել հանուն ձեր սիրելի գործի։

7. Դուք նկատում եք, որ աշխատանքին վերաբերող նոր գաղափարները «գրավել են» ձեր միտքը։

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE