Դիետա «Արեւելյան գեղեցկուհի»

19:09   13 հունիսի, 2021

Արեւելքի կանայք միշտ հիացնում են իրենց գեղեցկությամբ, քանի որ նրանք գիտեն, թե ինչ է հարկավոր իրենց տղամարդկանց եւ ինչպես է պետք գրավել նրանց։ Արեւելքի գեղեցկուհիների գաղտնիքը միայն իրենց ազգային պարերը չեն, այլեւ կենսակերպն ու ճիշտ սննդակարգը։

«Արեւելյան գեղեցկուհի» դիետա արեւելյան պարերի եւ թեթեւ դիետայի համադրությունն է, որը կօգնի ոչ միայն գեղեցիկ կազմվածք ունենալ, այլեւ դառնալ նուրբ եւ կանացի։

Համաձայն այս դիետայի՝ պետք է սնվել օրական հինգ անգամ՝ 2-3 ժամ ընդմիջումներով։

Նախաճաշին հարկավոր է ուտել հնդկաձավարի, բրնձի կամ վարսակի շիլաներ։ Եթե նախընտրում եք սպիտակուցային նախաճաշ, ուրեմն պետք է օգտագործել պանրով բուտերբրոդ եւ սուրճ. ի դեպ, սուրճը կարող եք շաքարով պատրաստել։ Բուտերբրոդից բացի, կարելի է նաեւ կանաչիով ձվածեղ (2 ձվով) ուտել։
Լանչի ժամին պետք է կաթնաշոռ կամ բանջարեղեն օգտագործել։ Եթե ընտրել եք սպիտակուցային նախաճաշ, ուրեմն լանչին հարկավոր է ուտել 1 յոգուրտ։

Ճաշին կարելի է թեթեւ ապուր, աղցան եւ խաշած միս (ձուկ կամ հավի միս) ուտել։
Ճաշից 2-3 ժամ անց կարելի է մեկ կտոր շոկոլադ համտեսել։

Երեկոյան պետք է հաճախել արեւելյան պարերի դասընթացների, իսկ հետո ընթրել՝ մեկ կտոր խաշած միս եւ բանջարեղեն (վարունգ, լոլիկ, քաղցր պղպեղ, հազարաթերթիկ եւ այլն)։

 

 

Աղբյուրը՝ dalinika.ru

 



© NEWS.am STYLE