Պատերազմն ավարտվա՞ծ է. թագուհին Հարիին ընթրիքի է հրավիրել առանց Մեգանի

14:23   9 հունիսի, 2021

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սպասում է, թե երբ արքայազն Հարին նրա մոտ հաշտության ընթրիքի կգնա։ Թագուհին հրավիրատոմսն արդեն իսկ ուղարկել է Ամերիկա, ուր հիմա ապրում է նրա կրտսեր թոռը։

Երբ լույս աշխարհ է եկել Հարիի ու Մեգանի դուստրը, Եղիսաբեթ թագուհին առաջիններից է եղել, ովքեր ընտանիքի համալրման առիթով շնորհավորել են ամուսիններին։ Միայն թե, թագուհու շնորհավորանքը «չոր» է եղել, ինչը չեն կարողացել չնկատել մեդիադաշտում։

View this post on Instagram

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal)

Հունիսի 8-ին հայտնի է դարձել, որ Եղիսաբեթը Հարիին սպասում է Լոնդոնում՝ միասին ընթրելու եւ կուտակված խնդիրներն ու ապրած ուրախությունները քննարկելու համար։

«Սա Ձերդ գերազանցության կողմից մեծահոգի քայլ է։ Ճաշը նրանց համար ամեն ինչ քննարկելու հնարավորություն կլինի»,- թագավորական ընտանիքում աղբյուրի խոսքերը մեջբերել է Daily Express-ը։

View this post on Instagram

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal)

Հարին առայժմ չի պատասխանել, սակայն բացառված չէ, որ կրտսեր թոռն ընդունի տատիկի առաջարկը։ Սասեքսի դուքսը պատրաստվում է Լոնդոն մեկնել՝ Դիանային նվիրված հուշարձանի բացմանը մասնակցելու։

 Ըստ Popcake-ի նյութերի



© NEWS.am STYLE