«Դուք մի կյանք ունեք». Լիլիթ Բասյանը նշել է՝ ինչպես ամուսնալուծությունից հետո նրա կյանք սկսել

13:41   9 հունիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը պատասխանել է հետեւորդների հարցերին՝ խոսելով նաեւ անձնական կյանքի մասին։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հետեւորդները երիտասարդ մայրիկին բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել, ինչպես նաեւ հարցրել, թե ինչպես ամուսնալուծությունից հետո վերագտնել ինքդ քեզ ու նոր կյանք սկսել։ «Դուք մի կյանք ունեք, ոչ ոք չի վերադարձնի ձեր ժամանակը, առողջությունը, երիտասարդությունը։ Մի փոքր էգոիստ եղեք, մտածեք ձեր մասին ու գնահատեք ձեզ։ Եվ այդ դեպքում ամեն ինչ իր հաջորդականությամբ կընթանա, եւ դուք կգտնեք ձեր նոր տարբերակին»,- գրել է Լիլիթը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Բասյանը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան ու մեկնաբանություններում նշել էր, որ որդին ավարտել է առաջին դասարանը, ժամանակն անխնա արագ է վազում։ «Իմ կյանք, երբեք չեմ հոգնի շնորհակալ լինել քեզ, որ դու կաս»,- գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE