«Պատրաստ». Սոնա Մաթեւոսյանի ամառային կերպարը

14:51   9 հունիսի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում  հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան բաց գույնի վերնաշապիկ է կրում։ Դերասանուհուհին արձակել է մազերը, իսկ վառ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Պատրաստ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին բնության գրկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կրում էր կարմիր զգեստ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Սոնան գրել էր․ «Սեր Հայաստան», իսկ երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել դերասանուհուն։



© NEWS.am STYLE