«Երբ դժվար է, ձեր ժպիտն է օգնում ինձ վստահ քայլել». Սարգիս Գրիգորյան

15:45   9 հունիսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Իր միկրոբլոգում դերասանը հոլովակ է հրապարակել դուստրերի մասնակցությամբ։ «Երբ դժվար է, Ձեր ժպիտն է օգնում ինձ վստահ քայլել: Ձեր միամիտ հարցերն են ինձ հույս ու հավատ ներշնչում, իսկ Ձեր անկեղծությունն ինձ ուժ է տալիս` չհիասթափվելու ու չչարանալու: Դուք դաստիարակում եք իմ մեջ ամենա կարևորը` հարգել մարդկային արժեքները, մարդ մնալ ու լինել մարդասեր ցանկացած իրավիճակում, ինչի համար աստծուց շնորհակալ եմ»,- մեկնաբանել է նա։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին օվկիանոսի ափին։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանը հոլովակի մեկնաբանություններում գրել էր․ ««Այսքան վիրավորանքների, ատելության, անթասիբության, դավաճանության ու քծնանքի մեջ ուզում ես առանձնանալ ու շշնջալ ամեն»։



© NEWS.am STYLE