«Թե՛ մայրիկի եւ թե՛ հայրիկի տված սերն ու քնքշանքն առանձնատուկ դեր են խաղում երեխայի զարգացման եւ հոգեբանության վրա». Լուսինե Թովմասյան

20:44   9 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված են Լուսինեի որդին ու ամուսինը։ «Թե՛ մայրիկի եւ թե՛ հայրիկի տված սերն ու քնքշանքն առանձնատուկ դեր են խաղում երեխայի զարգացման եւ հոգեբանության վրա: Ինչպես նաև հայրիկի հետ շփումն ու նրա օգնությունն երեխային լավ ազդեցություն է ունենում երեխայի դաստիարակության վրա»,- մեկնաբանությունների հատվածում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն առանց շպարի էր։ Նա սեւ շապիկ էր կրում ու հավաքել էր մազերը։ «Սիրում եմ այն օրերը, երբ արթնանում ես ու շտապելու տեղ չունես»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE