Ալինա Մարտիրոսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

22:48   9 հունիսի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում պատկերված են դերասանուհին ու նրա ամուսինը՝ Կարեն Արայանը։ Զույգը, որը դասական կերպարում է, մեղմ գրկախառնված է։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել։

Ավելի վաղ Արայանը ծննդյան օրվա առթիով շնորհավորել էր Ալինա Մարտիրոսյանին։ «Ես քեզ սիրեցի ու դա պատահական չէր: Դու ես իմ մուսայի ու Լույսի աղբյուրը: Երջանիկ եմ, որ ՀԱՅ ես, որ լավ դուստր ես, լավ մայր ես, լավ քույր ես ու լավ կին ես: Դու եւս մի առիթ ես, Աստծուն շնորհակալ լինելուս: Շնորհակալ եմ, որ կաս ու կաս հենց էսպիսին: Բարձր սիրո ու ճշմարտության օրհնությունը քեզ իմ ՏՈւՆ: Շնորհավոր ծնունդդ իմ ամենահարազատ հոգի», - գրել էր նա։



© NEWS.am STYLE