Black Star-ի գլխավոր տնօրեն Պաշուն առաջին անգամ պատմել է Տիմատիի հետ կոնֆլիկտի մասին

15:08   9 հունիսի, 2021

Պավել Կուրյանովն (Պաշու) ու Տիմատին գրեթե քսան տարի աշխատել են միասին ու սերտ շփում ունեցել։ Սակայն նախորդ տարի Տիմատին հայտարարել է, որ լքում է ընկերություններ ու բիզնեսը սկսում է կառուցել ինքնուրույն զրոյից։ Երկրպագուներն անմիջապես կասկաщել են, որ գործընկերների միջեւ ինչ-որ բան է տեղի ունեցել։

Պարզվում է՝ Տիմատին ու Պաշուն, իսկապես, վիճել են։ Նրանք մինչ այժմ չեն կարողանում կարգավորել հարաբերությունները։ Պաշուն պատմել է, որ ընկերությունում ձանձրալի էր առանց Տիմաըիի, սակայն ինքը կարողացել է վերակազմակերպել աշխատանքն ու կարգավորել փոխգործակցությունն արտիստների հետ։ Հիմա Black Star-ում ամեն ինչ կայուն է ու լավ։

Տիմատին ու Պաշուն պարբերաբար հանդիպում են միջոցառումների ընթացքում, սակայն չեն շփվում։ «Մենք չենք շփվում, եթե ինչ-որ տեղ հանդիպում ենք, բարեւում ենք միմյանց։ Ժամանակ է հարկավոր, որ անցնի։ Մենք միասին աշխատել ենք 20 տարի։ L’One-ի հետ էլ չէինք փշվում, սակայն արդյունքում նրան ենք փոխանցել բոլոր երգերը, վերականգնել ենք ընկերությունը։ Վերջերս ծնվել է նրա երրորդ երեխան, ես նրան շնորհավորել եմ այդ իրադարձության առիթով»,- հայտարարել է Պաշուն։



© NEWS.am STYLE