Բրիթնի Սփիրսը երկրպագուներին վախեցրել է սկանդալային քայլով

16:53   9 հունիսի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-յան էջում կադրեր է հրապարակել, որոնցում պարում է հանդուգն կերպարում․ կատարման համար Սփիրսը կիպ կոստյում է կրել՝ օձի կաշվի պրինտով։

Թվում էր՝ Սփիրսը նման հրապարակումներ արել է տասնյակ անգամներ՝ փոխելով կերպարները, սակայն նրա հետեւորդներին շփոթեցրել է գրառումը։ Շատերը դրանում օգնության հերթական կանչն են նկատել, որոշները՝ բռիություն իրենց նկատմամբ։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

«Մի անգամ ես օձ եմ պահել ձեռքումս։ 20 տարի անց ես հեռուն եմ գնացել ու հիմա ինքս էլ անիծյալ օձ եմ։ Քանի որ ես ամենը երեխաների համար չեմ անում, ոչ ոք չգիտի, թե ինչ գույնի օձ կլինեմ վաղը։ Անվտանգ եղեք եւ պաշտպանեք օձերին»,- գրել է Սփիրսը։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

Օգտատերերը չեն կարողացել անտարբեր մնալ եւ սկսել են երգչուհու փրկության ծրագիր մշակել։ «Նա դանդաղորեն խենթանում է», «Ադեկվատ Բիթնին չի կարող նման բաներ գրել», «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է», «Բրիթնին իր երկրպագուների հետ երբեք այսքան գռեհիկ չի շփվել», «Ի՞նչ են անում նրա հետ»,- գրել են նրանք։

 



© NEWS.am STYLE