«Տիկնիկ». «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի լուքը

18:11   9 հունիսի, 2021

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դայանան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպտակ բլուզի հետ․ այն բաց է ուսերի հատվածում։ Դայանան բարձրակրունկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ»։

Օրերս հրապարակված լուսանկարում Դայանան սպիտակ գույնի, երկարափեշ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա նեղ գոտկատեղը։ Գեղեցկուհու ուղիղ հարդարված մազերն արձակված էին, վառ շպարով էր։ «Ողջույն հեքիաթից»,- Դայանան այսպես էր մակագրել լուսանկարը։



© NEWS.am STYLE