Սեքս սկանդալից եւ բռնաբարության մեղադրանքներից հետո Արմի Համերը վերականգողական կենտրոն է գնացել՝ բուժում ստանալու

17:39   9 հունիսի, 2021

Այս տարվա սկզբից 34-ամյա Արմի Համերը մի շարք սեքս-սկանդալներում է հայտնվել։ Մի քանի կին հայտնի դերասանին մեղադրել է կոպիտ վերաբերմունքի, թունավոր պահվածքի համար։ Նրանց մի մասը խոստովանել է, որ Հոլիվուդի աստղի կողմից ֆիզիկական բենության է ենթարկվել։

Դերասանի նախկին սիրելիներից մեկն, օրինակ, հայտնել է, որ նա իր մարմնին անվան ու ազգանվան առաջին տառերով կտվածք է արել, մյուսը մեղադրել է բռնաբարության համար։ Համցանցում են հայտնվել նաեւ նամակագրություններ, որոնցում ենթքադրաբար Համերը ներկայացնում է իր սեռական երեւակայությունները, որոնք կանիբալիզմ ու բռնաբարություն են ներառում։

Арми Хаммер отправился на лечение в рехаб после секс-скандала и обвинений в изнасиловании

Համերը հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն ստիպված է եղել ստվերում մնալ։ Արմին հրաժարվել է մի քանի նկարահանումից, այդ թվում Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ ֆիլմից՝ նշելով, որ ցանկանում է ժամանակ անցակցնել երեխաների հետ եւ մեկնել է Կայմանովյան կղզիներ, ուր գտնվել է նրա նախկին կինը՝ Էլիզաբեթ Չեմբերսը։

Երեկ մամուլում տեղեկություն է տարածվել, որ դերասանը վերականգնողական կենտրոն է գնացել, ինսայդերների հաղորդմամբ՝ նա գրանցվել է Ֆլորիդայի բուժական կենտրոններից մեկում, ուր պատրաստվում է թմրանյութերի, ալկոհոլի եւ սեքսի հետ կապված խնդիրների պատճառով բուժում ստանալ։

Ականատեսները պնդում են, որ Կայմանովներում նրան օդանավակայան է տարել նախկին կինը։ Արմիի եւ Էլիզաբեթի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել 2020թ․-ի հուլիսին։ Նրանց ամուսնությունը 10 տարի է տեւել։ Զույգը երկու որդի ունի՝ վեցամյա դուստրը՝ Հարփերը եւ չորսամյա որդին՝ Ֆորդը։

Элизабет Чэмберс и Арми Хаммер

«Բոլորը նայում են Արմիին՝ կարծելով, թե նա արտոնություններով կյանք է ունեցել, իսկ դա պետք է նշանակի, որ նա երիտասարդության տարիներին խնդիրներ չի ունեցել, եւ ամեն ինչ հիասքանչ է եղել։ Պարտադիր չէ, որ այդպես լինի։ Այն, որ դուք մեծացել են ֆինանասական ռեսուսրների առատության պայմաններում, չի նշանակում, որ մեր կյանքում խնդիրներ չկան»,- Variety-ն հայտնել է դերասանի մտերիմ ընկերը։

Նա նաեւ հայտարարել է, որ դերասանը «ձգտում է առողջացման եւ ցանկանում է պահպանել երեխաների խնամակալության իրավունքը»։

Խնդիրները լուծելու որոշման պատճառ կարող են լինել նաեւ դերասանի կյանքում նոր հարաբերությունները։ Մայիսին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արմին Կայմանովյան կղզիներում նոր սիրվեպ է սկսել, նրա ընտրյալը բժիշկ-ստոմատոլոգ է։



© NEWS.am STYLE