Մարինա Կրավեցը հայտնել է «Comedy Баттл»-ի խմբագրի ու սցենարիստի մահվան մասին

19:03   9 հունիսի, 2021

Այսօր հայտնի է դարձել, որ մահացել է սցենարիստ, «Comedy Баттл» եւ «ТНТ»-ի այլ հայտնի նախագծերի սցենարիստ Սերգեյ Արեֆեւը։ Նախօրեին նա վարակվել էր կորոնավիրուսով եւ չի կարողացել հաղթահարել այս հիվանդությունը։ Նրա մահվան մասին առաջինը հայտնել է Մարինա Կրավեցը։ Նա ու ամուսինը մտերիմ հարաբերություններ ունեին Սերգեյի հետ։

«Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր․․․ Պարոն, դուք հանճարեղ եք»,- Instagram-յան էջում գրել է Կրավեցի ամուսինը։ Կրավեցը մինչ այժմ չի կարողանում հավատալ կատարվածին։ Սերգեյի մահը նրա համար մեծ կորուստ է։ Նա եւս հուզիչ հրապարակում է արել։ «Շնորհակալություն քեզ ամենի համար, Սերյոժա։ Բառեր չկան։ Գրկում եմ։ Հիշում եմ»,- նշել է 37-ամյա Կրավեցը։

Առայժմ հայտնի չէ, թե երբ ու որտեղ հրաժեշտ կտան Սերգեյ Արեֆեւին։ Նա սցենարներ էր գրում բազմաթիվ հումորային հաղորդումների համար։ Նրա ընկերներն էին հայտնի հումորիստներ Ալեքսանդր Նեզլոբինը, Մարինա Կրավեցը, Անտոն Իվանովն ու այլք։

View this post on Instagram

A post shared by Arkadiy V. (@yellohood)

«Յուրաքանչյուր հումորիստ սովորաբար իր comedy buddy-ն ունի՝ մարդ, որի վրա կարելի է «փորձել» բոլոր կատակները, նայել, թե ինչ արձագանք կլինի, խորհրդակցել։ Այդ պատաճառով պարտադիր է նոր կատակները պատմել ինչ-որ մեկին, դրանից հետո է միան հասկանալի դառնում՝ արդյոք դրանք ծիծաղելի են, թե ոչ»,- մի առիթով պատմել է Արեֆեւը։

Լուսանկրաները՝ Instagram



© NEWS.am STYLE