«Սիրուն». Դիանա Տոնոյանի լուսանկարը Սեւանից

21:47   9 հունիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դիանան բաց գույնի տաբատ է կրում եւ շապիկ։ Դերասան Բեն Ավետիսյանի կինն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց, վզնոց։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Դիմահարդարն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էր սպորտային գլխարկը։ «Շատ հավանեցի Լոռվա բնությունը»,- հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE