Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչու են ամուսնալուծվել Սլեպակովն ու միլիարդատիրոջ դուստր Կարինա Ավանեսյանը

18:36   9 հունիսի, 2021

Հումորիստ, սցենարիստ եւ պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովը մայիսին հայտնել է, որ բաժանվում է կնոջից՝ միլիարդատիրոջ դուստր Կարինա Ավանեսյանը հետ։ Արտիստի շրջապատից «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել են, որ բաժանման պատճառ է դարձել Սլեպակովի ամուսնական անհավատարմությունը։

Նախկինում լրատվամիջոցներում լուրեր էին պտվվում, որ ամուսնացած լինելով՝ Սեմյոն Սլեպակովը սիրավեպ է սկսել դերասանուհի Սվետլանա Խոդչենկովայի հետ։ Պարբերականի աղբյուրի խոսքով՝ դա թեթեւ ինտրիգ է եղել, անլուրջ, եւ դա չի եղել բաժանության պատճառը։ Աղբյուրը հայտնել է, որ Սլեպակովին հետեւելու համար դիմել են մասնավոր խուզարկուի։ Կասկած կար, որ նա դավաճանում է օլիգարխի դստերը։

«Ինձ պատմել են, որ անհավատարմության ապացույցներ են հավաքվել՝ ե՛ւ տեսանյութ, ե՛ւ ամենն, ինչ հարկավոր է։ Ինչպես ես հասկացա, Ավանեսյանը բազմաթիվ անգամներ դստերն ասել է, որ նա դավաճանում է, սակայն դուստրը չէր հավատում։ Սակայն երբ ապացույցները նրա ձեռքում են եղել, Կարինային ոչինչ չէր մնում, ամուսնալուծության համար դիմելուց բացի։ Ինձ թվում էր, թե աները պատրաստ էր լրացուցիչ վճարել փեսային, միյան թե նա ազատեր Կարինային։ Նրանք չեն բաժանվել որպես թշնամիներ։ Ունեցվածքը մնացել է Կարինային։ Եվ ամեն մեկն իր անձնական կյանքն ունի»,- պատմել է նա։

Կատակերգուի շրջապատում նաեւ պատմում էին, որ նախքան Կարինայի հետ ծանոթությունը Սլեպակովը սիրահարված է եղել կոստյումների հեղինակ Նատաշային։ Ամուսնությունից հետո աղջիկը չի անհետացել, շարունակել է մասնակցել նրա բոլոր նախագծերին։ «Նրանք նախկինի նման միմյանց սիրահարվածի նման են նայում։ Նա Սեմյոնին փոխարինող չի գտել, չի ամուսնացել։ Գուցե նրանք նաեւ ամուսնանան»,- ենթադրել է աղբյուրը։

Սեմյոն Սլեպակովն ու Կարինան ամուսնացած են եղել մոտ յոթ տարի, երեխաներ չունեն։ Կարինան «Ակ Բարս» բանկի սեփականատեր Իգոր Ավանեսյանի դուստրն է։ «Forbs» ամսագրի տեղեկություններով՝ նա ամենահայտնի ռուսների թոփում է՝ 360 միլիոն դոլար եկամտով։



© NEWS.am STYLE