«Նա բռնակալ չէ». կատակերգու Աբրամովի կինը պաշտապանել է նրան սեքսիզմի մեղադրանքներից հետո

22:09   9 հունիսի, 2021

Կատակերգու Իվան Աբրամովի կինը պաշտպանել է ամուսնուն, որը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա խնդրել է ամուսնուն բռանարար չանվանել։ «Պետք չէ նրան բռնարար դարձնել։ Այո՛, նա կարծում է, որ մեկ տար անց կարելի է վերադարձնել մարզավիճակը։ Նա դա էր ցանկանում հասցնել։ Ես եւս կարծում եմ, որ հնարավոր է»,- Instagram-յան էջում գրել է կատակերգուի կինը։

Նա վստահեցրել է, որ Աբրամովի հետ ամուսնության ընթացքում իրեն վիրավորված կամ սահմանափակված չի զգում եւ պատրաստ է պաշտպանել այդ դիրքորոշումը։

«Բոլորիդ հումորով ու սարկազմով կպատասխանեի, բայց դուք մի անգամ արդեն չեք հասկացել նրան։ Այդ պատճատով իմ խորհուրդը ձեզ․ ձեր էներգիան ուղղեք անձանական փոխհարաբերություններին։ Ժամանակ մի ծախսեք՝ ուրիշների տուն մտնելով։ Ես հիանալի ճանաչում եմ անուսնուս եւ սիրում եմ նրան»,- Աբրամովի կնոջ խոսքերը մեջբերել է StarHit.ru-ն։

Иван Абрамов, комик

Օգտատերերի զայրույթն առաձացրել էին կատակերգու խոսքերն այն մասին, որ ինքը կփոխի կնոջ մասին կարծիքը դեպի բացասականը, եթե նա ծննդաբերությունից հետո գիրանա, քանի որ տղամարիկ «այդպես են ստեղծված»։

«Ես, հնարավոր է, քեզ չդավաճանեմ, բայց, իհարկե, ավելի վատ կվերաբերվեմ։ Դա նորմալ է, տղամարդիկ այդպես են ստեղծված։ Այո՛, մարդիկ այդպես են ստեղծված․ քեզ դուր է գալիս պատկերը։ Հասկանալի է, որ դու լավ զրուցակից ես, դու լույս աշխարհ ես բերել իմ երեխաներին, բայց պատկերացրու՝ աշխարհում որքան գեղեցիկները կան»,- YouTube-յան ալիքում հայտարարել է հումորիստը։

Աբրամովի դիրքորոշումը քննադատել են ոչ միայն հետեւորդները, այլեւ աստղերը, որոնց թվում են հայտնի բլոգերներ Ալյոնա Վոդոնաեւան եւ Իդա Գալիչը, ինչպես նաեւ երգիչ եւ ձեռնարկատեր Ռեդիոն Գազմանովը։ Նրանք կարծքի են հայտնել, որ իդեալական արտաքինը ժամանակակից կնոջ գլխավոր արժեքը չէ։



© NEWS.am STYLE