Ագուտինը Իգոր Կրուտոյին մեղադրել է «Отпетые мошенники» խմբի բեմից անհետանալու մեջ

23:07   9 հունիսի, 2021

Երգիչ եւ երգահան Լեոնիդ Ագուտինը կարծում է, որ պրոդյուսեր Իգոր Կրուտոյը դարձել է «Отпетые мошенники» հայտնի խմբի փլուզման պատճառը:

Երաժիշտը հիշել է «Граница» երգը, որը նա խմբի հետ ձայնագրել է 2003-ին։ Այն դարձել է իսկական հիթ, սակայն Муз-ТВ մրցանակաբաշխության ժամանակ կատարողները ոչինչ չեն ստացել։ Քանի որ Կրուտոյն անմիջական կապ ուներ մրցանակաբաշխության հետ, Ագուտինը զրուցել է նրա հետ, սակայն պրոդյուսերը հավաստիացրել է, որ մրցանակները բաշխվել են արդար քվեարկությամբ։

Агутин обвинил Крутого в исчезновении со сцены группы «Отпетые мошенники»

«Ես անմիջապես գնացի տուն, իսկ «Отпетые мошенники» խումբը սրտանց ջախջախեց հանդերձարանը», - Facebook-ի էջում գրել է երգահանը:

Երգիչը Կրուտոյին մեղադրել է բեմից «Отпетые мошенники» խմբի անհետանալու մեջ։ Ագուտինը նշել է, որ մրցանակի հետ կապված միջադեպից հետո պրոդյուսերի ազդեցիկ հոլդինգը սպառնացել է խումբը հանել շոու-բիզնեսից: Երգչի խոսքով՝ արդյունքում ընկերությունը կատարել է սպառնալիքները, քանի որ այն ժամանակ բավական էր արտիստներին հեռացնել մի քանի ալիքներից եւ ռադիոկայաններից, որպեսզի հանդիսատեսը նրանց մասին մոռանա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE