Հայտնի է, թե ինչ արժե Կիրկորովի երեխաների կրթությունը մասնավոր դպրոցում

10:12   10 հունիսի, 2021

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ իննամյա Ալլա-Վիկտորյան եւ ութամյա Մարտինը, սովորում են միջազգային մասնավոր դպրոցում։ Երեխաներից յուրաքանչյուրի կրթության համար երգիչը յուրաքանչյուր ամիս 145 հազար ռուբլի է վճարում, տարվա ընթացքում՝ մոտ 2,5 մլն ռուբլի, չհաշված 600 հազար ռուբլու վճարումն ընդունելության համար, հայտնում է «Հինգերորդ ալիքը»   «Светская хроника» հաղորդման ընթացքում։

«Նրանք՝ Ալլա-Վիկլտորյան եւ Մարտինը, դպրոց գնում են ժամը 7-ին, տուն են վեռադնում ժամը 7-ին։ Նրանք այնտեղ խմբակներ են հաճախում, նկարչության, երգի եւ այլ։ Թեեւ ես դպրոցում սովորելու համար ոսկե մեդալ ունեմ, ես նայում եմ երրորդ դասարանում սովորող Ալլա-Վիկտորյանի տնային աշխատանքներն ու հասկանում եմ, որ ոչինչ չեմ հասկանում»,- նշել է ռուսական փոփի արքան։

Ալլա-Վիկտորյան խոստովանել է, որ ցանկանում է ճարտարապետ դառնալ, քանի որ սիրում է Lego-ի կոսնստրուկտորներ հավաքե,, իսկ Մարտինը ցանկանում է գրավել մեծ սպորտի աշխարհը։ Նրա լավագույն ընկերը Ալեքսանդր Պլյուշչենկոն է՝ օլիմպիական չեմպիոն եւ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի որդին, նշել է Կիրկորովը։

Նախօրեին Կիրկորովը Instagram-ում կոպիտ դիմել է երգչուհի Սվետլանա Լոբոդային եւ նրա պրոդյուսեր Նատելա Կրապիվինային։ Փոփի աստղը երգչուհուն մեղադրել է պլագիատի համար, իսկ նրա ներկայացուցչին խորհուրդ է տվել սոցիալական ցանցերում իր հրապարակումները համապատասխանեցնել էթիկայի նորմերին։

Լուսանկարները՝ Facebook 

 



© NEWS.am STYLE