Լուրերը հաստատվել են. Քանյե Ուեսթը ծննդյան օրը նշել է Իրինա Շեյքի հետ

11:54   10 հունիսի, 2021

Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քանյե Ուեսթը ծննդյան օրը նշել է մոդել Իրինա Շեյքի հետ, հայտնում է TMZ պորտալը։

Զույգին նկատել են Ֆրանսիայում՝ հյուրանոցի տարածքում զբոսանքի ընթացքում։ Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ երաժիշտը սիրավեպ է սկսել Իրինա Շեյքի հետ։ Ընդ որում, առայժմ հայտնի չէ, թե որքանով են լուրջ նրանց հարաբերությունները։

Աստղերն առայժմ չեն մենաբանել իրենց կապի մասին լուրերը։ Նախկինում Շեյքը բազմաթիվ անգամներ մասնակցել է Քանյե Ուեսթի նախագծներին։ 2020թ․-ին նա դարձել է ռեփերի «Power» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսը, Եվրոպայում նորաձեւության շաբաթների ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ռեփերի ապրանքանիշի հագուստը։

Փետրվարին հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը յոթ տարվա համատեղ կյանքից հետո Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել։ Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնական պայմանագիր ունեն, որը նրանցից ոչ ոք չի վիճակում։ Մասնավորապես, աստղը չորս երեխաների նկատմամբ համատեղ խնամակալություն է խնդրում։ Ընդ որում, հաղորդվում էր, որ նրանց ամուսնալուծությունն «այնքան խաղաղ է, որքան դա առհասարակ հնարավոր է»։

 



© NEWS.am STYLE