UFC-ի չեմպիոնը Քիմ Քարդաշյանին մարտի է հրավիրել

12:03   10 հունիսի, 2021

UFC-ի բրազիլացի չեմպիոն Ամանդա Նունեսը մարտի է հրավիրել Քիմ Քարդաշյանին։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ «Ողջույն, Քիմ, չե՞ս ուզում կռվել»,- գրել է չեմպիոնը։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը նշել է, որ Քիմի եւ Ամանդայի մենամարտը կարող էր դառնալ «ամենանշանակալի իրադարձությունը ММА-ի աշխարհում»։ «Շատ մարտիկներ մշտապես բողոքում են, որ գումար չունեն։ Միայն պատկերացրու, թե որքան գումար կվաստակի Քիմը, եթե կռվի Ամանդա Նունեսի հետ։ Նա այնքան գումար կաշխատի, որքան երբեք ոչ ոք երազում այնգամ չի տեսել»,- նշել է Ուայթը։

View this post on Instagram

A post shared by ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ Amanda Nunes (@amanda_leoa)

Քարդաշյանն առայժմ չի արձագանքել բրազիլուհու առաջարկին։

Ամանդա Նունեսը ММА-ում կարիերան սկսել է 2008թ․-ին, նա 25 մարտում 21 հաղթանակ է տարել։ 2021թ․-ի մարտին բրազիլուհին անցկացրել է իր վերջին մենամարտը։

 



© NEWS.am STYLE