«Մենք ամեն ինչ պետք է սկսենք զրոյից. բնականաբար առանց ազգակործան պատուհասի». Ռաֆայել Հովհաննիսյան

10:35   10 հունիսի, 2021

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը Փաշինյանի մասին։

«Գիտեք՝ ինչ է ամենաահավորն այս ձայնագրության մեջ..

Փաստորեն ինքը իմացել է, որ Ալիևը կորցրել է հույսը տեսնել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Ու դա իմանալով, հրահրել է պատերազմ, հանձնել Արցախի 75%-ը, 5000 -ից ավել զոհ տվել, 10 000 վիրավոր, 30 000 փախստականներ, գերիներ ու խայտառակ կապիտուլյացիա։

Իսկ հիմա անում է ամեն ինչ, որ Հայատանը կորցնի իր պետականությունը։

Եթե կան մարդիկ, ովքեր մինչև հիմա չեն հասկացել, որ այս ամենը միտումնավոր և գիտակցված է արվել, ուրեմն այդ մարդիկ կամ ապուշ եք, կամ հիմար կամ էլ ռոմանտիկ։ Վերջինը, որ շատ չնեղվեք։

Հ. Գ. Նա ոչ միայն զրոյացրել է բանակցային գործնթացն այլ նաև զրոյացրել է մեր պատմությունը։

Ու մենք ամեն ինչ պետք է սկսենք զրոյից։ Բնականաբար առանց ազգակործան պատուհասի»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



© NEWS.am STYLE