Հմայիչ․ Մարիամ Ալեքսանյանի ամառային կերպարը

13:45   10 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Մարիամը հավաքել է մազերն ու բնական շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս դերասանուհին տոնել է 24-ամյակը, որն անցկացրել է Դուբայում։ Մարիամը լուսանկարում կրում էր սպիտակ տաբատ եւ տոպ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էր ոճային գլխազարդը։ Մարիամն արձակել էր թաց վարսերն ու առանց շպարի էր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «24 տարեկան։ Դե շնորհավոր ծնունդս»։



© NEWS.am STYLE