Պիջակը՝ սպորտային կոշիկների համադրությամբ․ Արմինկայի լուսանկարը

14:47   10 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ պիջակի հետ։ Արմինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին սպորտային կոշիկներ է ընտրել։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան ջերմ կադրեր էր հրապարակել։ Կադրում նա մայրիկի հետ, որին ջերմ գրկել էր։ «Մամ ջան, ծնունդդ շնորհավոր»,- հրապարակման մեկմաբանություններում գրել էր Արմինկան։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկան արվել է Լաս Վեգասում։



© NEWS.am STYLE