«Սիրուն». Հասմիկ Խոջյանի «street style»-ը Երեւանից

16:11   10 հունիսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հասմիկը միջին երկարության, պուտավոր զգեստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին, որը հանրությանը հայտնի է սերիալներում կատարած դերերով, այն համադրել է բարձրակրունկների հետ։ Հասմիկն արձակել է մազերը, բնական շպարով է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Շատ սիրուն»։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan)

Ավելի վաղ Հասմիկը կադրեր էր հրապարակել սիրելիի հետ ու գրել․ «...խաղաղ, ներդաշնակ, անկեղծ, լի սիրով, պաշտպանված.... ու այս ամենն առանց օրացույցային տոների... կյանքում ամեն օրը տոն է, երբ երջանիկ ենք... իսկ երջանկությունը կառուցում ենք ինքներս.... առհասարակ այն, ինչը ներկա պահին կա ու կատարվում է մեր կյանքում, դա մեր երեկվա պատկերացումն է, միտքն է, ստեղծածն է.....Դե ուրեմն, արի սկսենք մտածել երջանիկ ու հաջողակ մարդու նման և վստահ եմ, որ կդառնանք այդպիսին»։



© NEWS.am STYLE