«Կյանք պարզապես չկա». Քիմ Քեթրոլը պարզաբանել է, թե ինչու չի նկարահանվի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունում

14:19   10 հունիսի, 2021

Մինչ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի երկրպագուները սպասում են սիրելի դերասանների վերադարձին էկրաններ, նախագծի աստղ Քիմ Քեթրոլը պարզաբանել է իր բացակայությունը վերաթողարկված տարբերակում։

Դերասանուհու խոսքով՝ հանուն Սամանտայի դերի ինքը ժամանակին շատ բան է զոհել՝ անձնական կյանքը, երեխա ունենալու հնարավորությունն ու նույնիսկ առողջությունը։

«Այս նախագիծը քայքայել է իմ ամուսնությունն ու բաժանել ինձ համար թանկ շատ մարդկանցից։ Սերիալի նկարահանումների ընթացքում ես ստիպված եմ եղել արթանանալ ժամը 4-ին եւ վազել հրապարակ, իսկ տանը հայտնվում էի գիշերվա ժամը երկուսից ոչ շուտ։ Ինչպե՞ս կարելի է ապրել այդ գրաֆիկով։ Պարզապես կյանք չկա։ Ամեն ինչ պտտվում է միայն աշխատանքի շուրջ, սակայն դու հասկանում եմ, որ բաց ես թողնում կյանքիդ ամենակարեւոր իրադարձությունները»,- CheatSheet պարբերականին անկեղծորեն պատմել է դերասանուհին։

Նոր սերիալի արտադրությունը ծրագրվում է սկսել արդեն այս ամռանը Նյու Յորքում։ Ընկերուհիների պատմության շարունակությունը կազմված կլինի 10 էպիզոդից։

 



© NEWS.am STYLE